Ղազախստան-Թուրքիա. նոր ուղի Հայաստանով
Ղազախստան-Թուրքիա. նոր առևտրային ուղի՝ Հայաստանով
21 ՆՈՅ 2025 07:29
Ղազախստան-Թուրքիա. նոր առևտրային ուղի՝ Հայաստանով

Ղազախստան-Թուրքիա. նոր առևտրային ուղի՝ Հայաստանով

21 ՆՈՅ 2025 07:29
Ղազախստանը կարող է Թուրքիայի հետ նոր առևտրային երթուղի բացել, որը կանցնի Հայաստանի տարածքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող նոր երթուղին Աստանային թույլ կտա ուղիղ ելք ապահովել դեպի Թուրքիայի ծովային նավահանգիստներ։
Ժումանգարինը պարզաբանել է, որ ներկայումս ղազախական բեռները Թուրքիա են հասնում այլ ճանապարհով։ «Այժմ մենք Ադրբեջանի և Վրաստանի միջոցով դուրս ենք գալիս սևծովյան նավահանգիստներ»,- նշել է նա։
Նոր նախագծի իրագործման դեպքում, ըստ նախարարի, ճանապարհը կկարճանա և կդառնա ավելի ուղիղ։ «Նոր երթուղին հնարավորություն կտա դուրս գալ Նախիջևան, այնտեղից էլ՝ անմիջապես Թուրքիա՝ դեպի նրա ծովային նավահանգիստները», - ընդգծել է Ժումանգարինը։
Այս հայտարարությունը կարևոր է տարածաշրեջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական միջանցքների ձևավորման համատեքստում՝ ընդգծելով Հայաստանի հնարավոր դերը որպես տարանցիկ երկիր Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջև։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար