Ղազախստանը չի բացառում «Բաքու-Սուփսա» նավթամուղը
Գրանցվել
Գրանցվել
Ղազախստանը չի բացառում «Բաքու-Սուփսա»-ով նավթի արտահանումը
27 ՕԳՍ 2025 09:39
Ղազախստանը չի բացառում «Բաքու-Սուփսա»-ով նավթի արտահանումը

Ղազախստանը չի բացառում «Բաքու-Սուփսա»-ով նավթի արտահանումը

27 ՕԳՍ 2025 09:39
Ղազախստանը չի բացառում «Բաքու-Սուփսա» նավթամուղն իր նավթի արտահանման համար օգտագործելու հնարավորությունը՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածության ձեռքբերման դեպքում, հայտարարել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը, հաղորդում է Report-ը։
«Մենք դիտարկում ենք բոլոր երթուղիները՝ ղազախական նավթի արտահանման համար, այդ թվում՝ և «Բաքու-Սուփսան»։ Ես չեմ ասել, որ այն առևտրային տեսանկյունից գրավիչ չէ։ Բայց եթե դիտարկենք աշխարհագրորեն, մեր նավթն այժմ անցնում է «Ատիրաու-Սամարա» համակարգով և Ռուսաստանի Դաշնության տարածքով ուղիղ հասնում է Սև ծով։ Այսինքն՝ մենք այն Ղազախստանում հանձնում ենք և նույն ծավալի նավթ ստանում Սև ծովի ափին՝ Նովոռոսիյսկում»,- պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ ղազախական նավթի արտահանումը «Բաքու-Սուփսա» նավթամուղով՝ Ակտաուի և Բաքվի նավահանգիստներում բեռնման-բեռնաթափման գործողությունների իրականացմամբ, ավելի թանկ կնստի, քան ռուսական երթուղով մատակարարումները։
««Բաքու-Սուփսա»-ն ներկայումս օգտագործվում է տեխնիկական նավթի համար, և այն կարելի է օգտագործել այն դեպքում, եթե Ղազախստանը պայմանավորվի ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Ակկենժենովը։
Նշենք, որ ներկայումս «Բաքու-Սուփսա» նավթամուղով տեղափոխվում են նավթի միայն առանձին խմբաքանակներ։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տարեկան հաշվետվության տվյալներով՝ 2024 թվականին դրանով մղվել է 90 հազար տոննա նավթ, իսկ 2023 թվականին՝ 150 հազար տոննա։ BP-Azerbaijan ընկերությունը հայտնել է, որ «Բաքու-Սուփսա» նավթամուղը սառեցված չէ և լիովին պատրաստ է ցանկացած պահի սկսել նավթի տեղափոխումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել