ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտեների ֆինանսավորումը
Գրանցվել
Գրանցվել
Կավելանա ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը
5 ՆՈՅ 2025 11:36
Կավելանա ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը

Կավելանա ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը

5 ՆՈՅ 2025 11:36
Ազգային ժողովի Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներին ուղղվող հատկացումները։ Երկու կառույցների համար էլ նախատեսվում է ֆինանսավորման ավելացում։
Ինչպես ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քննչական կոմիտեին գալիք տարի կտրամադրվի 19 մլրդ 205 մլն 877 հազար դրամ, ինչը 2025 թվականի համեմատ ավել է 219 մլն 653 հազար դրամով։ Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի խոսքով՝ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է 2026 թվականի հունվարի 1-ից պահնորդական ծառայության ներդրմամբ և աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա նաև հայտնել է, որ 2025 թվականի ինն ամսվա ընթացքում կալանքի միջնորդությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16,4 տոկոսով։
Հակակոռուպցիոն կոմիտեին 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 516 մլն 898 հազար դրամ, որը 53 մլն 126 հազար դրամով ավելի է 2025-ի ցուցանիշից։ Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով՝ ֆինանսավորումն ուղղվելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության ապահովում» ծրագրի իրականացմանը։ Այն ներառում է երեք հիմնական միջոցառում՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն, կոմիտեի պահուստային ֆոնդի ձևավորում, ինչպես նաև վերապատրաստում և հատուկ ուսուցման կազմակերպում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել