Կաթողիկոսը հանդիպել է ազատված հոգևորականների հետ
Գրանցվել
Գրանցվել
Կաթողիկոսը հանդիպել է բերման ենթարկված-ազատված հոգևորականների հետ
16 ՀՈԿ 2025 13:34
Կաթողիկոսը հանդիպել է բերման ենթարկված-ազատված հոգևորականների հետ

Կաթողիկոսը հանդիպել է բերման ենթարկված-ազատված հոգևորականների հետ

16 ՀՈԿ 2025 13:34
Հոկտեմբերի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերել քահանա հայրերին, որոնք հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, նրանց թվում՝ թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Հոկտեմբերի 16-ին թեմակալ առաջնորդը, կալանավորվել է 2, թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը՝ 1 ամսով։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել