Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն
Գրանցվել
Գրանցվել
Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը․ փաստաբան
3 ՆՈՅ 2025 07:31
Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը․ փաստաբան

Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը․ փաստաբան

3 ՆՈՅ 2025 07:31
Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ու հայտարարել, որ նշված անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։ «Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար:
Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,–գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը»,- նշել է փաստաբանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել