Ձերբակալվել է կաթողիկոսի եղբայրը. պատարագամարտը շարունակվում է
4 ՆՈՅ 2025 16:10

Ձերբակալվել է կաթողիկոսի եղբայրը. պատարագամարտը շարունակվում է
4 ՆՈՅ 2025 16:10
Կիրակի օրը՝ Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցում երկրորդ պատարագն է տեղի ունեցել, որը Մայր Աթոռն անվանում է քաղաքական բեմադրություն, նույնիսկ՝ պղծություն։ Այդ միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետեր:
Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը և եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ցուցմունքներ են տվել, իսկ միջադեպի տեսագրությունը ներկայացվել է քննիչին։ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին Քննչական կոմիտեն մեղադրում է քարոզչությանը խոչընդոտելու համար և միջնորդել է դատարանին՝ կալանավորել նրանց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել