Գրանցվել
Գրանցվել
Կաթողիկոսը իրավիճակին գնահատական է տվել․ Մայր աթոռում քահանայից ժողով է
11 ՀՈՒԼ 2025 14:38
Կաթողիկոսը իրավիճակին գնահատական է տվել․ Մայր աթոռում քահանայից ժողով է

Կաթողիկոսը իրավիճակին գնահատական է տվել․ Մայր աթոռում քահանայից ժողով է

11 ՀՈՒԼ 2025 14:38
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակված է փոխարինելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ որպես քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ։ Այնուհետև ժողովական եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ընդգծել է, որ հունիսի 27-ին ծրագրված հավաքը հնարավոր չեղավ անցկացնել ուժային կառույցների ներկայացուցիչների՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնարկած անընդունելի գործողությունների պատճառով։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ: Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին», - ասել է Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին Եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Կաթողիկոսը գնահատական է տվել եկեղեցուն սպառնալիքներին | ReOpen