Կարս-Իգդիր երկաթգծի հիմնարկեքը տեղի կունենա օգոստոսի 22-ին
21 ՕԳՍ 2025 12:21

Կարս-Իգդիր երկաթգծի հիմնարկեքը տեղի կունենա օգոստոսի 22-ին
21 ՕԳՍ 2025 12:21
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին: Ինչպես հաղորդում է TurkicWorld-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Նա ասել է, որ այս գիծը կդառնա, այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մաս, որը կապ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Նախարարը տեղեկացրել է, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի երկարությունը կկազմի 224 կիլոմետր, գծի թողունակությունը կկազմի տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ:
Նրա խոսքով, երկաթգծի գործարկմամբ կուժեղացվի տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում և Պեկինից Լոնդոն ձգվող Արևելք-Արևմուտք գիծը կգործի ավելի արդյունավետ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել