Կարս-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքը կայացավ
Գրանցվել
Գրանցվել
Կայացել է Կարս-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքը
22 ՕԳՍ 2025 09:21
Կայացել է Կարս-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքը

Կայացել է Կարս-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքը

22 ՕԳՍ 2025 09:21
Թուրքիայում կայացել է Կարս-Իգդիր-Արալիք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը։ Ելույթով միջոցառմանը հանդես է եկել Թուրքիայի ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլուն։ Նա հայտարարել է, թե նոր երկաթուղային գիծն ունի ռազմավարական նշանակություն՝ որպես, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մաս։
Այն կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապը Նախիջևանի միջոցով, դառնալով Արևելքի և Արևմուտքի՝ Չինաստանից մինչև Եվրոպա ընկած Միջին միջանցքի կարևորագույն տարր, նշել է նախարարը։
Ըստ թուրքական աղբյուրների, 224 կմ երկարությամբ նոր էլեկտրիֆիկացված երկու գծով ճանապարհը կկարողանա տարեկան տեղափոխել մինչև 15 միլիոն տոննա բեռ և 5,5 միլիոն ուղևոր։
2,4 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Թուրքիայի ֆինանսների նախարարության աջակցությամբ և ներառում է մեծածավալ ենթակառուցվածք՝ տասնյակ թունելներ, կամուրջներ և անցումներ։ Նախատեսվում է, որ երկաթուղին պատրաստ կլինի 4-5 տարվա ընթացքում, փոխանցում են թուրքական աղբյուրները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել