Թադե Թախմազյանը կարգալույծ հռչակվեց
Կարգալույծ է հռչակվել Թադե քահանա Թախմազյանը
3 ԴԵԿ 2025 12:59
Կարգալույծ է հռչակվել Թադե քահանա Թախմազյանը

Կարգալույծ է հռչակվել Թադե քահանա Թախմազյանը

3 ԴԵԿ 2025 12:59
Դեկտեմբերի 2-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Թադե քահանա Թախմազյանը։
Որոշման համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր Աթոռի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Ըստ դրա, տեր Թադեն վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար