Կարծիքի համար մարդկանց դատելն անընդունելի է. ԵԽ պատգամավորը՝ Երևանում
28 ՀՈԿ 2025 12:16

Կարծիքի համար մարդկանց դատելն անընդունելի է. ԵԽ պատգամավորը՝ Երևանում
28 ՀՈԿ 2025 12:16
Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ անդամակցության թեկնածու լինել, պետք է ուշադրություն դարձնել նաև ներքին խնդիրներին: Այս մասին Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է  Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ 
Հստակեցրել է, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը, այլ այն մասին՝ ինչ տեղի է ունենում Հայաստանում։ «Ես չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է՝ այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,-նշել է նա:
«Որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար, սա արդեն մեթոդ է։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, օրինակ՝ գնանք Ստամբուլ։ Դուք չպետք է ոստիկաների ուղարկեք։ Իհարկե, անձը պետք է դատարան ներկայանա, բայց չպետք է դատապարտել և եզրակացնել, որ նա վտանագվոր մարդ է, միայն հիմնվելով նրա կրածիքի վրա։ Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»,-ասել է պատգամավորը:
«Սկզբում ուղարկենք բանտ, հետո տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ շատ խորն ուսումնասիրել ենք այս դեպքերը»,- հավելել է իսպանացի պատգամավորը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել