2026 թվականի բյուջեի նախագիծը հաստատվեց
Գրանցվել
Գրանցվել
Կառավարությունը հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը
25 ՍԵՊ 2025 07:34
 Կառավարությունը հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը

25 ՍԵՊ 2025 07:34
Կառավարությունը հաստատեց 2026թ. պետական բյուջեի նախագիծը. այն կուղարկվի ԱԺ՝ հաստատման։
Բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ 4.5%-ը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ հաջորդ տարի կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրը, կշարունակվի տեղահանվածների կեցության ապահովման և սոցաջակցության ծրագիրը, կգործարկվի ընտանիքների անապահովության նոր համակարգը, որ այս տարի պիլոտավորվել էր 2 մարզում, կշարունակվի անկանխկիկ եղանակով գործարքների դեպքում թոշակառուների հետվճարի ծրագիրը։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացնում են եռամյա հեռանկարով, որտեղ ներկայացված են բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա երեք տարում։
Հաջորդ տարվա բյուջեում կառավարությունը նպատակադրվել է ապահովել 7% տնտեսական աճ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել