Հարկեր. Կառավարությունը բարձրացնելու նպատակ չունի
Կառավարությունը հարկերը բարձրացնելու ամբիցիա չունի. Ֆինանսների նախարար
21 ՆՈՅ 2025 11:41
Կառավարությունը հարկերը բարձրացնելու ամբիցիա չունի. Ֆինանսների նախարար

Կառավարությունը հարկերը բարձրացնելու ամբիցիա չունի. Ֆինանսների նախարար

21 ՆՈՅ 2025 11:41
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի գրասենյակի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի» խորագրով զեկույցի ներկայացմանը:
Նոր զեկույցը նվիրված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումների մշտադիտարկմանը և տնտեսական քաղաքականության, ինչպես նաև հեռանկարների շուրջ իրազեկ երկխոսության խթանմանը։
Նախարար Հովհաննիսյանը բացման զրույցի շրջանակներում անդրադարձել է Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին, որոնք միտված են միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի ներուժի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսության դիմակայունությունը շարունակաբար ամրապնդելու կարևորությանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար