Կառավարության նիստ․ 37 հարց օրակարգում
Գրանցվել
Գրանցվել
Կառավարության նիստի օրակարգում 37 հարց է
21 ՕԳՍ 2025 07:22
Կառավարության նիստի օրակարգում 37 հարց է

Կառավարության նիստի օրակարգում 37 հարց է

21 ՕԳՍ 2025 07:22
Օգոստոսի 21-ին հրավիրվել է ՀՀ կառավարության հերթական նիստը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված է 37 հարց, որոնցից 33-ը չզեկուցվող է, 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։ Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
  • Որպես նվիրատվություն գույք ընդունելու, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին,
  • Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատելու մասին,
  • «Կլիմայի մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի վերաբերյալ» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
  • Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանելու մասին,
  • «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին և այլ հարցեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել