Կառավարությունը քննարկում է «Դատապարտյալների հիվանդանոցի» հարցը
16 ՀՈԿ 2025 08:00

Կառավարությունը քննարկում է «Դատապարտյալների հիվանդանոցի» հարցը
16 ՀՈԿ 2025 08:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հոկտեմբերի 16-ին անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից չի զեկուցվում 18-ը:
Օրակարգում են, մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Տրանսպորտային միջոցները որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու, տրանսպորտային միջոցները հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին և այլ հարցեր։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Առողջապահության նախարարն է խոսել օրվա խորհրդի մասին՝ տեղեկացնելով, որ ողջ հոկտեմբերն են հայտարարել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման արշավի ամիս։ Նախարարի կոչին միացել է վարչապետ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին հետևողական լինել և պարբերաբար ստուգումներ անցնել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել