Կապանում կամուրջը վնասվել է. երթևեկությունը փակ է
Գրանցվել
Գրանցվել
Կապանում վնասվել է կենտրոնական կամուրջը. երթևեկությունը փակ է
25 ՍԵՊ 2025 05:21
Կապանում վնասվել է կենտրոնական կամուրջը. երթևեկությունը փակ է

Կապանում վնասվել է կենտրոնական կամուրջը. երթևեկությունը փակ է

25 ՍԵՊ 2025 05:21
Սեպտեմբերի 25-ին, ժամը 03։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել