Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026-ին
Գրանցվել
Գրանցվել
Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
3 ՀՈԿ 2025 07:10
Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Կապանը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

3 ՀՈԿ 2025 07:10
ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝
  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,
  • ԱՊՀ երիտասարդական ֆորում,
  • ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,
  • երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,
  • ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,
  • «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակում:
Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները։ Երկու դեպքում էլ՝ ծրագրերի հասցեատերն ու նախատեսվող միջոցառումների հասցեն Կապանը կլինի
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել