Կանզասի պատվիրակությունը Ռազմական ակադեմիայում
Գրանցվել
Գրանցվել
Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը՝ Ռազմական ակադեմիայում
22 ՕԳՍ 2025 06:00
Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը՝ Ռազմական ակադեմիայում

Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը՝ Ռազմական ակադեմիայում

22 ՕԳՍ 2025 06:00
ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ, ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի ղեկավարած պատվիրակությունը օգոստոսի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակադեմիան։
«Հյուրերը ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ուսուցման ոլորտի արդի մոտեցումներին։ Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջել է ռազմական ակադեմիայի տարածքում, այցելել նաև ակադեմիայի թանգարան»,-ասված է ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել