Կամերունում նախագահի հաղթանակը «նշել են» ցուցարարների գնդակահարությամբ
28 ՀՈԿ 2025 08:30

Կամերունում նախագահի հաղթանակը «նշել են» ցուցարարների գնդակահարությամբ
28 ՀՈԿ 2025 08:30
Կամերունում կայացած նախագահական ընտրություններում 92-ամյա Փոլ Բիյայի հաղթանակը, որին որոշ լրատվամիջոցներ անվանում են «Պուտինի սևամորթ եղբայր», ուղեկցվել է բողոքի ակցիաների դաժան ճնշմամբ։
Ինչպես հաղորդում է ABC News-ը, երկրի Դուալա քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել բնակիչների ուղղությամբ, որոնք դուրս էին եկել փողոց՝ պահանջելով վերահաշվարկել ընտրությունների արդյունքները։
Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Հարյուրից ավելի ցուցարարներ ձերբակալվել են։
 Ավելի վաղ Կամերունի պաշտոնական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ քվեարկության ժամանակ և դրանից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ 92-ամյա Փոլ Բիյան իշխանության ղեկին է 1982 թվականից, և եթե չնախատեսված իրավիճակ չստեղծվի, հերթական անընդմեջ ընտրությունից հետո կկառավարի ևս 7 տարի, փաստացի՝ գրեթե մինչև իր 100-ամյակը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել