Փոլ Բիան. Աշխարհի ամենատարեց ղեկավարը վերընտրվեց
Գրանցվել
Գրանցվել
Աշխարհի ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի Փոլ Բիան, 8-րդ անգամ վերընտրվեց
27 ՀՈԿ 2025 14:48
Աշխարհի ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի Փոլ Բիան, 8-րդ անգամ վերընտրվեց

Աշխարհի ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի Փոլ Բիան, 8-րդ անգամ վերընտրվեց

27 ՀՈԿ 2025 14:48
Կամերունի անփոփոխ ղեկավար, 92-ամյա նախագահ Փոլ Բիյան, որը նաև աշխարհի ամենատարեց գործող պետության ղեկավարն է, վերընտրվել է նոր՝ յոթամյա ժամկետով։ Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ին, վկայում են երկրի Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Ըստ այդմ, Բիյան հավաքել է ընտրողների ձայների 53,66%-ը։ Սա նրա համար կլինի արդեն ութերորդ նախագահական ժամկետը։ Փոլ Բիյան Կամերունի ղեկին է գտնվում 1982 թվականից՝ շուրջ 43 տարի։
Նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են հոկտեմբերի 12-ին։ Սահմանադրական դատարանը, որն օրենքով ուներ 15-օրյա ժամկետ արդյունքները հաստատելու համար, դրանք պաշտոնապես հրապարակել է երկուշաբթի օրը։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության գործընթացն ընդհանուր առմամբ անցել է հանգիստ և խաղաղ մթնոլորտում։ Փոլ Բիյայի հաղթանակը նշանակում է, որ նա կշարունակի ղեկավարել երկիրը մինչև իր 99-ամյակը՝ ամրապնդելով իր դիրքերը որպես Աֆրիկայի ամենաերկար կառավարող ղեկավարներից մեկը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել