Կամչատկայում հանգած հրաբուխ է ժայթքել
3 ՕԳՍ 2025 13:39

Կամչատկայում հանգած հրաբուխ է ժայթքել
3 ՕԳՍ 2025 13:39
Հզոր երկրաշարժից հետո Կամչատկայում առաջին անգամ դիտարկումների պատմության մեջ ժայթքել է Կրաշենիննիկով հանգած հրաբուխը։
ՌԴ ԳԱԱ Հեռավոր Արևելքի մասնաճյուղի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը հայտնել է, որ մոխրի արտանետումները հասնում են ծովի մակարդակից 5-6 կմ բարձրության: Հրաբխի բարձրությունը 1856 մետր է:
Հրաբխի հարավ-արևմտյան լանջով շարունակվում է լավայի հոսքը: Հոսքի երկարությունը, հետազոտողների տվյալներով, արդեն հասնում է 2,7 կմ-ի: Հրաբուխը պատկանում է Արևելյան հրաբխային գոտուն և գտնվում է Կրոնոցկի արգելոցի տարածքում՝ Կրոնոցկի լճից մոտ 13 կմ հարավ, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 200 կմ հեռավորության վրա:
ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում հայտնել են, որ Կրաշենիննիկով հրաբխին շնորհվել է «նարնջագույն» ավիացիոն վտանգի կոդ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել