Կամբոջան Թրամփին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի. Կամբոջայի վարչապետ
1 ՕԳՍ 2025 08:25

Կամբոջան Թրամփին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի. Կամբոջայի վարչապետ
1 ՕԳՍ 2025 08:25
Կամբոջան պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թայլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորմանը նրա օգնության համար: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը:
«Նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) պետք է ստանա Նոբելյան մրցանակ ոչ միայն Կամբոջայում կատարած աշխատանքի, այլ նաև այլ տարածաշրջաններում կատարածի համար», - ասել է նա: Չանտոլը ընդգծել է, որ առանց Թրամփի մասնակցության երկրները դժվար թե համաձայնության գային հակամարտությունը դադարեցնելու շուրջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերն էին սկսվել երկու պետությունների ցամաքային զորքերի բախումները վիճելի տարածքում: Թայլանդի իշխանությունները մեղադրել էին Կամբոջային հակամարտություն հրահրելու մեջ, իսկ ավելի ուշ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող թիրախներին:
Հուլիսի 29-ին Թայլանդի և Կամբոջայի զինվորականները համաձայնության են եկել սահմանին լրացուցիչ զորքեր չտեղակայելու շուրջ՝ շարունակվող զինված հակամարտության ֆոնին: Հրադադարի հաստատման հարցում մեծ դեր է խաղացել ԱՄՆ-ը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել