Կալլասը Պուտինի այցը «տհաճ» է որակել
Գրանցվել
Գրանցվել
Կալլասը Պուտինի այցը Հունգարիա «տհաճ» է որակել
20 ՀՈԿ 2025 12:38
Կալլասը Պուտինի այցը Հունգարիա «տհաճ» է որակել

Կալլասը Պուտինի այցը Հունգարիա «տհաճ» է որակել

20 ՀՈԿ 2025 12:38
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը «տհաճ» է որակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հունգարիա։
«Տհաճ է տեսնել, որ այն մարդը, ում ձերբակալման հրամանը տվել է Միջազգային քրեական դատարանը, այցելում է եվրոպական երկիր», - ասել է Կալլասը։ Նա հավելել է, որ հարցն այն է, թե արդյոք այդ այցից որևէ արդյունք կլինի։ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ Կալլասը հայտնել է, որ ակնկալում է այս շաբաթ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, սակայն ոչ այսօր։
Անդրադառնալով ԱՄՆ-ի դերակատարությանը՝ Կալլասը նշել է. «ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ հնարավորություններ՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար»։ «Եթե նրանք օգտագործեն այդ լծակները, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը, դա, իհարկե, լավ է», - հավելել է նա։
Կալլասի խոսքով, սակայն, չափազանց կարևոր է, որ տեղի ունենա ուղիղ հանդիպում Պուտինի և Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել