Չեչնիայի ղեկավարը փրկվել է ծովում խեղդվելուց
25 ՀՈՒԼ 2025 08:38

Չեչնիայի ղեկավարը փրկվել է ծովում խեղդվելուց
25 ՀՈՒԼ 2025 08:38
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Թուրքիայի Բոդրում քաղաքի հանգստավայրում ծովում լողալիս խեղդվելուց հազիվ է փրկվել։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Կադիրովին ափ են հանել առափնյա պահպանության աշխատակիցները և շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա վիճակը կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ Կայնար շրջանում գտնվող հինգաստղանի հյուրանոցում։
Հաղորդվում է, որ Ռամզան Կադիրովը մտել է ծով և հանկարծ սկսել է շնչահեղձ լինել։ Մոտակայքում գտնվող ոստիկանության աշխատակիցները նկատել են նրան և կանչել շտապօգնություն։ Բրիգադը արագ է ժամանել և առաջին բուժօգնություն ցուցաբերել Կադիրովին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել