Ծեծի գործ. վարույթ՝ Կադաստրի աշխատակցի ամուսնու դեպքով
Գրանցվել
Գրանցվել
Կադաստրի աշխատակցի ամուսնու ծեծի գործով վարույթ է հարուցվել
16 ՍԵՊ 2025 07:25
Կադաստրի աշխատակցի ամուսնու ծեծի գործով վարույթ է հարուցվել

Կադաստրի աշխատակցի ամուսնու ծեծի գործով վարույթ է հարուցվել

16 ՍԵՊ 2025 07:25
Կադաստրի աշխատակցի ամուսնուն ծեծի ենթարկելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին գրում են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով ՔԿ-ից ստացված տեղեկություններին։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հոդվածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն», - հայտնել են ՔԿ-ից:
Ավելի վաղ սոցցանցերում գրել էին, որ ծեծկռտուքին մասնակցել են նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանը։
«Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,– պարզաբանել էին ՆԳՆ–ից՝ առանց անուններ նշելու։
Ավելի ուշ կոմիտեից հերքել են իրենց բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը միջադեպին։
«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել