Արամազդ Ղալամքարյանը՝ Ջրային կոմիտեի նախագահ
Գրանցվել
Գրանցվել
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
23 ՍԵՊ 2025 06:49
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

23 ՍԵՊ 2025 06:49
Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։
Ղալամքարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, պա Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Քաղաքագիտության մագիստրոս է:
Նախկինում աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում, Հայէկոնոմբանկում, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում, որպես մարքեթինգի պատասխանատու:
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվել է սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2025-ի մայիսին․ աշխատել է ընդամենը 4 ամիս։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել