Մալի. ջիհադիստները մահապատժի ենթարկեցին TikTok բլոգերին
Գրանցվել
Գրանցվել
Մալիում ջիհադականները մահապատժի են ենթարկել TikTok-ի հայտնի բլոգերին
10 ՆՈՅ 2025 11:52
Մալիում ջիհադականները մահապատժի են ենթարկել TikTok-ի հայտնի բլոգերին

Մալիում ջիհադականները մահապատժի են ենթարկել TikTok-ի հայտնի բլոգերին

10 ՆՈՅ 2025 11:52
Մալիի հյուսիսում զինյալները առևանգել և հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել TikTok-ում հայտնի կին բլոգերի։ Այս մասին, հղում անելով աղջկա հարազատներին և տեղի իշխանություններին, հայտնում է South China Morning Post (SCMP) պարբերականը։
Ենթադրվում է, որ դաժան սպանության հետևում կանգնած են ջիհադական խմբավորումները։ Աղջիկն իր բլոգում, որն ուներ շուրջ 90,000 հետևորդ, հաճախ էր տեսանյութեր հրապարակում իր հայրենի Թոնկա քաղաքի մասին։ Առևանգողները «նրան մեղադրել են բանակի հետ համագործակցելու մեջ»։
Ըստ սպանվածի եղբոր՝ աղջկան մեղադրել են այն բանում, թե իբր նա Մալիի զինված ուժերին տեղեկություններ է փոխանցել զինյալների տեղաշարժի վերաբերյալ։
Բլոգերին հրապարակային գնդակահարել են Թոնկա քաղաքի հրապարակում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել