Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բոլոր տոմսերը վաճառված են
3 ՕԳՍ 2025 08:18

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բոլոր տոմսերը վաճառված են
3 ՕԳՍ 2025 08:18
Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում Հայաստանում անցկացվող համերգի բոլոր տոմսերը վաճառված են։
Տոմսերի գները տատանվում են 25.000 - 180.000 դրամ: Լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները
վճարել են 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերի գինն է 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ ամենաթանկ տեղերն են
` 180 000 դրամ արժողությամբ։Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 3-ին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել