Ջեյ Լոյի համերգ. 30 հազար մարդ Երևանում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ջեյ Լոյի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ
4 ՕԳՍ 2025 05:45
Ջեյ Լոյի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ

Ջեյ Լոյի համերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ

4 ՕԳՍ 2025 05:45
Օգոստոսի 3-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։
Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հայտնի հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։
«Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ»,- նշված է համերգի առթիվ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին, տեղեկացնում են նախարարությունից։
Մենահամերգը կայացել է «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել