Թրամփը կհեռացնի Զելենսկուն․ ճապոնական լրատվամիջոց
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը կարող է այս աշնանը հեռացնել Զելենսկուն․ ճապոնական լրատվամիջոց
26 ՀՈՒԼ 2025 11:48
Թրամփը կարող է այս աշնանը հեռացնել Զելենսկուն․ ճապոնական լրատվամիջոց

Թրամփը կարող է այս աշնանը հեռացնել Զելենսկուն․ ճապոնական լրատվամիջոց

26 ՀՈՒԼ 2025 11:48
Ճապոնական Shukan Gendai ամսագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է ձգտել Ուկրաինայի ղեկավար Զելենսկու հրաժարականին մինչև սեպտեմբերի սկիզբը:
«Վաշինգտոնում և Կիևում շատերն այն կարծիքին են, որ Ռուսաստանի հետ պատերազմի սրումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, քանի դեռ կա հաշտվելու հնարավորություն Պուտինի հետ: Այդ կածիքին է Թրամփը, որը Զելենսկուն համարում է խոչընդոտ հաշտության և խաղաղության արագ հաստատման ճանապարհին», - նշում է ամսագիրը՝ հղում անելով ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հուլիսի 19-ի «Զելենսկու վերջը:
Վաշինգտոնը ցանկանում է Ուկրաինայի նախագահի հրաժարականը, բայց արդյոք դա տեղի կունենա» հոդվածին: Բացի այդ, հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին դիտարկվում է որպես Զելենսկու հավանական իրավահաջորդ:
«Եթե Զելենսկին ինքնակամ չհեռանա, նրան կարող են հարկադրաբար հեռացնել», - ընդգծվում է հրապարակման մեջ՝ հավելելով, որ սեպտեմբերին, Պուտինի, Թրամփի և Սի Ծինպինի հնարավոր հանդիպման ֆոնին Պեկինում, Ուկրաինայի ղեկավար կազմում կարող են տեղի ունենալ զգալի փոփոխություններ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել