Ճապոնիայի վարչապետը կհրաժարական տա. մանրամասներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա․ Reuters
23 ՀՈՒԼ 2025 07:36
Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա․ Reuters

Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա․ Reuters

23 ՀՈՒԼ 2025 07:36
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան որոշել է լքել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Mainichi թերթին։
1955 թվականից ի վեր առաջին անգամ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրել է խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը։ ԼԴԿ-ի ներսում ճնշումը և վարկանիշի անկումը 23%-ից ցածր անխուսափելի են դարձրել նրա հրաժարականը։
Ակնկալվում է, որ Իսիբան պաշտոնապես կհեռանա մինչև օգոստոսի վերջ՝ ԱՄՆ-ի հետ 550 միլիարդ դոլարի առևտրային բանակցությունների ավարտից հետո։
Արդեն շրջանառվում են նաև հավանական թեկնածուների անունները․ Սանեե Տակայիչին՝ գերկոնսերվատոր, ով պաշտպանում է սահմանադրության վերանայումը, Շինջիրո Կոյզումին՝ մեդիա ռեֆորմատոր և նախկին վարչապետի որդին, Տոսիմիցու Մոտեգին՝ «հին դպրոցի» դիվանագետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել