Ջալալ Հարությունյանի 5․5 տարվա ազատազրկման դատավճիռն անփոփոխ մնաց
1 ՀՈԿ 2025 06:15

Ջալալ Հարությունյանի 5․5 տարվա ազատազրկման դատավճիռն անփոփոխ մնաց
1 ՀՈԿ 2025 06:15
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր սեպտեմբերի 26-ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։ Հարությունյանը պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։
Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել էր հաշվարկվել դատավարական ժամկետը՝ բողոքարկման համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել