Իսրայելը մարդասիրական գոտի է ստեղծել Գազայում
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը Գազայում «մարդասիրական գոտի» է ստեղծել․ հորդորում է տարհանվել
6 ՍԵՊ 2025 08:47
Իսրայելը Գազայում «մարդասիրական գոտի» է ստեղծել․ հորդորում է տարհանվել

Իսրայելը Գազայում «մարդասիրական գոտի» է ստեղծել․ հորդորում է տարհանվել

6 ՍԵՊ 2025 08:47
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում նոր «մարդասիրական գոտի» ստեղծելու մասին՝ Գազա քաղաքը գրավելու գործողությունների ակտիվացման շրջանակում։ Այդ մասին հաղորդում է «Times of Israel»-ը։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության՝ գոտին կներառի դաշտային հիվանդանոցներ, ջրատարներ և աղազրկման կայաններ, ինչպես նաև սննդի, վրանների, դեղորայքի և բժշկական պարագաների անընդհատ հոսք, որը համակարգվելու է COGAT-ի միջոցով ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ իսրայելական զինված ուժերը կոչ են արել քաղաքացիական բնակչությանը տարհանվել Գազա քաղաքի հարավային մասը։
Գազայի հյուսիսային մասում, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ-ի պնդումների, զորքերը փորձում են գրավել ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը, ակտիվանալու են ցամաքային ռազմական գործողությունները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել