Իսրայելը խախտեց հրադադարը. 13 զոհ Լիբանանում
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը խախտել է հրադադարը. 13 զոհ Լիբանանում
19 ՆՈՅ 2025 07:26
Իսրայելը խախտել է հրադադարը. 13 զոհ Լիբանանում

Իսրայելը խախտել է հրադադարը. 13 զոհ Լիբանանում

19 ՆՈՅ 2025 07:26
Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի և ռազմական գործողությունների միջև խորը անջրպետ է նկատվում։ Մի կողմից, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կապել է Պաղեստինի անկախ պետության ստեղծման հետ, մյուս կողմից, Իսրայելը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, օդային հարված է հասցրել Լիբանանում պաղեստինցի փախստականների ճամբարին՝ սպանելով 13 մարդու։
Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Մուհամմեդ բին Սալմանը հայտարարել է, որ իր թագավորությունը ցանկանում է միանալ «Աբրահամյան համաձայնագրերին», սակայն դրա համար անհրաժեշտ է «երկու պետություն» սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման հստակ ճանապարհային քարտեզ։
«Մենք խաղաղություն ենք ուզում իսրայելցիների համար։ Մենք խաղաղություն ենք ուզում պաղեստինցիների համար։ Մենք ուզում ենք, որ նրանք խաղաղ գոյակցեն տարածաշրջանում», - նշել է գահաժառանգը։
Սակայն այս դիվանագիտական հայտարարություններից ժամեր անց Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ իսրայելական ուժերը հարվածել են Սայդա քաղաքի մերձակայքում գտնվող Այն ալ-Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարին։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Ըստ Լիբանանի պետական լրատվական գործակալության՝ թիրախավորվել է մեքենա, մզկիթ և հարակից կենտրոն։
Այս մահաբեր հարվածը տեղի է ունեցել՝ հակառակ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։ Ըստ լիբանանյան կողմի՝ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 270 մարդ, այդ թվում՝ 107 խաղաղ բնակիչ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել