Փոթորիկը կհարվածի Գազային. Իսրայել Կաց
Գրանցվել
Գրանցվել
Այսօր հզոր փոթորիկ կհարվածի Գազայի երկնքին․ Իսրայել Կաց
8 ՍԵՊ 2025 08:19
Այսօր հզոր փոթորիկ կհարվածի Գազայի երկնքին․ Իսրայել Կաց

Այսօր հզոր փոթորիկ կհարվածի Գազայի երկնքին․ Իսրայել Կաց

8 ՍԵՊ 2025 08:19
Այսօր հզոր փոթորիկ կհարվածի Գազայի երկնքին, և ահաբեկչության աշտարակների տանիքները կփլվեն։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Սա վերջին նախազգուշացումն է Գազայում և արտերկրում գտնվող շքեղ հյուրանոցներում գտնվող ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնարարներին. ազատ արձակեք պատանդներին և վայր դրեք զենքերը, հակառակ դեպքում Գազան կկործանվի, իսկ դուք կոչնչանաք: Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործել ծրագրի համաձայն և պատրաստվում է ընդլայնել մանևրը՝ Գազային վճռական հարված հասցնելու համար», - գրել է նա:
Հիշեցնենք, որ, դրան զուգահեռ, մեկ այլ նախազգուշացում ԱՄՆ նախագահն էր տարածել՝ ՀԱՄԱՍ-ին կոչ անելով ընդունել ամերիկյան պայմանները, ազատ արձակել բոլոր պատանդներին և զինաթափվել։ Թրամփը զգուշացրել էր, որ դա վերջին հնարավորությունն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել