Իսրայելը հրամայում է տարհանել Գազա քաղաքը
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը հրամայել է ամբողջությամբ տարհանել Գազա քաղաքը
16 ՍԵՊ 2025 09:26
Իսրայելը հրամայել է ամբողջությամբ տարհանել Գազա քաղաքը

Իսրայելը հրամայել է ամբողջությամբ տարհանել Գազա քաղաքը

16 ՍԵՊ 2025 09:26
Իսրայելը շարունակում է ավերել Գազան՝ համակարգված ոչնչացնելով ողջ ենթակառուցվածքներն ու բնակֆոնդը։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ Իսրայելը որոշել է տարածքում ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները։ ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է ցեղասպանություն։ Ի պատասխան, Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել լուծարել ՄԱԿ-ի այն հանձնաժողովը, որը հրապարակել է զեկույցը՝ հայտարարելով, որ այն հիմնված է «ստերի վրա»:
Իսկ «հողի վրա»՝ բուն Գազայում, իրավիճակը հանգուցալուծմանն է մոտենում։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հրատապ նախազգուշացում է հղել Գազայի բնակիչներին՝ դուրս գալ քաղաքի ողջ տարածքից և տեղավորվել հարավում հատկացված գոտիներում։ «Իսրայելական բանակը սկսել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները, և քաղաքը հայտարարվել է վտանգավոր գոտի: Բնակիչներին կոչ է արվում տարհանվել հարավ՝ ափամերձ ճանապարհով, որն արդեն օգտագործել է բնակչության 40%-ը», - գրել է Ավիչայ Էդրայը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին մի շարք աղբյուրներ նշում էին, թե Գազայից հեռացած բնակիչների թիվը հասել է 300 հազարի։ Այսօր հրապարակվել են թարմացված թվերը։ Ըստ այդմ, Գազայից տեղահանվածների թիվն արդեն անցել է 350 հազարից։
Սեպտեմբերի 15-16-ի գիշերը Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են բնակելի տարածքներ, բարձրահարկ շենքեր և ապաստարաններ Գազա քաղաքում՝ մեկ օրում սպանելով առնվազն 49 պաղեստինցի: Իսրայելը սեպտեմբերի 16-ին հայտարարել է «Համասը ոչնչացնելու» նպատակով «էական գործողության» մեկնարկ Գազա քաղաքում՝ սահմանին տեղակայելով հարյուրավոր տանկեր և զրահապատ մեքենաներ: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն դա նկարագրել է որպես խոշոր հարձակման սկիզբ՝ նախազգուշացնելով բնակիչներին. «Սա միայն սկիզբն է»: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Գազան այրվում է»։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը Գազա քաղաքի մոտ 1 միլիոն բնակիչների համար տարհանման լիակատար հրաման է արձակել՝ նրանց ուղղորդելով դեպի հարավային Գազայի ալ-Մավասի՝ որպես «մարդասիրական գոտի»: Ավելի քան 350,000 մարդ արդեն դուրս է եկել է, բայց մոտ 900,000-ը մնում են՝ նշելով, որ չեն կարող հեռանալ ծախսերի, հարավում տեղի բացակայության կամ «անվտանգ գոտում» հարվածների պատճառով: Վերջին մեկ շաբաթում ավելի քան 50,000 մարդ մնացել է անօթևան, ավերվել է 130+ բնակելի շենք: ՄԱԿ-ը գնահատում է, որ Գազայի 86%-ն այժմ գտնվում է տեղահանման սպառնալիքի կամ ռազմականացված վիճակում:
Վերջին գործողությունների և հայտարարությունների հիման վրա, ապացույցները ցույց են տալիս, որ Իսրայելը կիրառում է համակարգված ռազմավարություն, որը շատ փորձագետներ, ՄԱԿ-ի մարմիններ և նույնիսկ որոշ իսրայելցի պաշտոնյաներ նկարագրում են որպես էթնիկ մաքրում, որը հնարավոր է սրվի մինչև ցեղասպանություն: Սա հանկարծակի «որոշում» չէ, այլ 2025 թվականի սկզբում ուրվագծված պլանների շարունակություն է, որն այժմ ակտիվորեն իրականացվում է Գազա քաղաքի հարձակման ընթացքում, նշում են փորձագետները։ Սեպտեմբերից տեղահանել է ավելի քան 1.3 միլիոն մարդ, ընդ որում շատերը չեն կարող փախչել կամ վերադառնում են հարավի գերբնակեցման պատճառով:
Արբանյակային պատկերները ցույց են տալիս մոտ 29,000 շենքերի ավերում Ռաֆահում միայն ապրիլից՝ պատրաստելով «համակենտրոնացման ճամբարներ»: Այլ կերպ ասած, Իսրայելն այս օրերին իրականացնում է ոչ թե հանկածակի անհրաժեշտությունից ծագած քայլեր, այլ քայլ առ քայլ իրականություն է դարձնում ավելի վաղ ընդունված ու տարբեր մակարդակներում հնչեցված որոշումները, որոնք ենթադրում են Գազայի հետ կապված խնդիրների «լուծում»՝ Իսրայելի հռչակած առաջնահերթություններով։ Հենց սա է տեղահանվողների հիմանական մտավախության հիմքը, որ շուրջ 2 միլիոն բնակիչների տեղահանումը լինելու է առանց վերադառնալու հեռանկարի։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել