Իսրայելը բանակից հանում է չինական մեքենաները
3 ՆՈՅ 2025 12:04

Իսրայելը բանակից հանում է չինական մեքենաները
3 ՆՈՅ 2025 12:04
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է իր սպայական կազմից առգրավել չինական արտադրության ծառայողական ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները պարզել են, որ այդ մեքենաների ներկառուցված համակարգերի միջոցով գոյություն ունի «տեղեկատվության արտահոսքի կամ լրտեսության լուրջ ռիսկ»։
Նշվում է, որ որոշ չինական ավտոմեքենաներ հագեցած են տեսախցիկներով, խոսափողներով և սենսորներով, որոնք կարող են տվյալներ փոխանցել արտաքին սերվերների, ընդ որում՝ երբեմն առանց վարորդի վերահսկողության։
Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ կառգրավվի շուրջ 700 ավտոմեքենա։ Գործընթացը կլինի փուլային. նախ մեքենաները կվերցվեն գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցող սպաներից, իսկ այնուհետև՝ մինչև 2026 թվականի առաջին եռամսյակի ավարտը, մնացած բոլորից։
Այս որոշումը տրամաբանական է դիտարկվում այն համատեքստում, որ Չինաստանը հանդիսանում է Իրանի և Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը։ Հարկ է նշել, որ ավելի վաղ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նույնպես սահմանափակել էին չինական տեխնիկայի օգտագործումը բարձր գաղտնիության գոտիներում։
Հատկանշական է, որ ի տարբերություն իսրայելական բանակի մոտեցման, ուկրաինացի զինծառայողների շրջանում չինական արտադրության էլեկտրaմոբիլները համարվում են անվիճելի հիթերից մեկը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել