Իսրայելի ավիահարվածները Լիբանանին. Զոհեր
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին. կան զոհեր
11 ՀՈԿ 2025 08:32
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին. կան զոհեր

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին. կան զոհեր

11 ՀՈԿ 2025 08:32
Հոկտեմբերի 11-ին, առավոտյան, Իսրայելը ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին։ Ըստ տեղական աղբյուրների, ավիահարվածների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել յոթ մարդ, այդ թվում՝ երկու կին։ Ժամանակավոր փակվել է Բեյրութը հարավային Լիբանանի հետ կապող մայրուղին։ Զոհվածներից մեկը բանջարեղեն տեղափոխող մեքենայի վարորդն է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ մյուս զոհվածը Սիրիայի քաղաքացի է։
Վիրավորների թվում ևս կան Սիրիայի քաղաքացիներ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են՝ հարվածը հասցվել է մի վայրի, որտեղ պահվում էր շինարարական տեխնիկա, որը պետք է օգտագործվեր «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքը վերականգնելու համար։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելին՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև 14-ամսյա պատերազմի ավարտից ի վեր, Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցրել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Իսրայելը մեղադրում է «Հեզբոլլահին» իր ներուժը վերականգնելու փորձերի մեջ և իր ավիահարվածները հիմնավորում է դա թույլ չտալու անհրաժեշտությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել