Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զորքերին
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զորքերի ներկայությանը
28 ՀՈԿ 2025 08:45
Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զորքերի ներկայությանը

Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զորքերի ներկայությանը

28 ՀՈԿ 2025 08:45
Իսրայելն իր ամերիկացի գործընկերներին հայտնել է, որ չի ցանկանում թուրքական զորքեր տեսնել Գազայի հատվածում։ Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Զինվորական ուժեր ուղարկել ցանկացող երկրները պետք է արդար լինեն Իսրայելի նկատմամբ։ Նրանք չպետք է թշնամանք ցուցաբերեն մեր երկրի նկատմամբ։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան թշնամական դիրքորոշում է ընդունում ոչ միայն հռետորաբանությամբ, այլև դիվանագիտական և տնտեսական գործողություններով»,– նշել է Սաարը։ Նա ընդգծել է, որ հենց այս պատճառով թուրքական զորքերին Գազա մուտք գործել թույլ տալը «անխոհեմ է, և մենք դա հայտնել ենք մեր ամերիկացի ընկերներին»։
Նախարարների հանդիպումը և մամուլի ասուլիսը տեղի են ունեցել Սաարի՝ Հունգարիա կատարած այցի շրջանակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել