Իսրայելը հաստատել է Գազայի վրա հարձակման պլանը
20 ՕԳՍ 2025 06:51

Իսրայելը հաստատել է Գազայի վրա հարձակման պլանը
20 ՕԳՍ 2025 06:51
Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հաստատել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Զամիրի ներկայացրած Գազա քաղաքի վրա հարձակման պլանը:
Այս գործողությունը կոչվելու է «Գեդեոնի կառքեր 2», որը կդառնա Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում մայիսի սկզբին սկսված համանուն լայնամասշտաբ գործողության շարունակությունը: Այս պլանի շրջանակում պահեստազորայինների հավաք է նախատեսվում։
Ըստ ԶԼՄ-ների՝ մոտ 60,000 պահեստազորային կկանչվի։ Բացի այդ, հաստատվել է հումանիտար նախապատրաստությունը, որն անհրաժեշտ է գործողության մեկնարկով քաղաքի բնակիչներին անկլավի հարավ տարհանելու համար: «Այս գործողության ավարտից հետո Գազան կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», - ասել է Կացը:
Հիշեցնենք, որ Իսրայելն օրեր առաջ էր հայտարարել Գազայի հյուսիսն իր զինված ուժերի վերահսկողության տակ առնելու պլանների մասին։ Այդ հիմքով կոչ էր արել Գազայի բնակիչներին հյուսիսային հատվածից տեղափոխվել հարավային հատված՝ խոստանալով դրա համար որոշակի պայմաններ ապահովել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել