Իսրայելական տանկերը Գազայում. Ի՞նչ է կատարվում
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելական տանկերը մտել են Գազա՝ Թրամփի հետ բանակցություններից առաջ
30 ՍԵՊ 2025 05:29
Իսրայելական տանկերը մտել են Գազա՝ Թրամփի հետ բանակցություններից առաջ

Իսրայելական տանկերը մտել են Գազա՝ Թրամփի հետ բանակցություններից առաջ

30 ՍԵՊ 2025 05:29
Սեպտեմբերի 29-ին իսրայելական տանկերը շարժվել են դեպի Գազա քաղաքի կենտրոն՝ ուժեղացնելով ցամաքային գործողությունը: Սա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցություններից ժամեր առաջ, որոնց ընթացքում քննարկվելու է պատերազմի դադարեցմանն ուղղված ամերիկյան նոր առաջարկը։
Չնայած դիվանագիտական ակտիվությանը, Գազայում ռազմական գործողությունները չեն դադարում։ Իսրայելը այս ամիս սկսել է պատերազմի ամենախոշոր գործողություններից մեկը՝ լայնածավալ հարձակում Գազա քաղաքի վրա, որտեղ, Նեթանյահուի խոսքով, նպատակ է դրված վերացնել «Համաս»-ի վերջին հենակետերը։ Իսրայելական տանկերը մոտեցել են Գազայի գլխավոր՝ Ալ-Շիֆա հիվանդանոցին, որտեղ, բժիշկների վկայությամբ, հարյուրավոր հիվանդներ դեռևս բուժում են ստանում՝ չնայած իսրայելական կողմի տարհանման հրամաններին։ Բժշկական աղբյուրների համաձայն, երկուշաբթի օրը Գազայի տարբեր հատվածներում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, մեծ մասը՝ Գազա քաղաքում։
ԱՄՆ-ի կողմից առաջարկվող ծրագիրը, սակայն, իսրայելական կողմում որոշակի մտահոգություններ է առաջացրել։ Բանակցություններին իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, իսրայելցի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ քննարկումներում մտահոգություն են հայտնել մի քանի կետերի շուրջ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է պատերազմից հետո Գազայում պաղեստինյան անվտանգության ուժերի հնարավոր ներգրավմանը, «Համաս»-ի պաշտոնյաների՝ անկլավից արտաքսվելու հարցի անորոշությանը և այն հարցին, թե ով է կրելու Գազայի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը։
Նախկինում ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի հասնելու փորձերը ձախողվել են Իսրայելի և «Համաս»-ի միջև առկա տարաձայնությունները հաղթահարելու անկարողության պատճառով։ Նեթանյահուի կառավարության ծայրահեղ աջ գործընկերները պնդում են, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև «Համաս»-ի վերջնական պարտությունը։
Միևնույն ժամանակ, Գազա քաղաքում իրականացվող հարձակումը նաև ներքաղաքական լարվածություն է ստեղծում Իսրայելում։ Պատանդների ընտանիքները պահանջում են խաղաղ համաձայնության հասնել՝ իրենց հարազատներին տուն վերադարձնելու համար, իսկ ոմանք Նեթանյահուին մեղադրում են պատերազմը ձգձգելու մեջ։ Պատանդների ընտանիքները ներկայացնող ֆորումը նամակ է հղել նախագահ Թրամփին՝ կոչ անելով թույլ չտալ, որ որևէ մեկը տապալի պատերազմի ավարտին ուղղված գործարքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել