Իսրայելի խորհրդարանը բանաձև է ընդունել Արևմտյան ափի անեքսիայի վերաբերյալ
23 ՀՈՒԼ 2025 16:17

Իսրայելի խորհրդարանը բանաձև է ընդունել Արևմտյան ափի անեքսիայի վերաբերյալ
23 ՀՈՒԼ 2025 16:17
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիայի օգտին: Բանաձևը, որում ասվում է, որ այդ տարածքները հանդիսանում են հրեական ժողովրդի պատմական, մշակութային և հոգևոր հայրենիքի անբաժանելի մաս, ընդունվել է Քնեսեթի 71 պատգամավորի ձայների մեծամասնությամբ:
Հորդանան գետի արևմտյան ափը Պաղեստինի երկու մասերից մեկն է (երկրորդ մասը՝ Գազայի հատված): Իսրայելը այդ տարածքները գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի արդյունքում: Ներկայումս Արևմտյան ափի տարածքի մոտ 30%-ը վերահսկվում է Պաղեստինյան ինքնավարության կողմից, իսկ 60%-ը՝ Իսրայելի:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել