Իսպանիան կբոյկոտի «Եվրատեսիլ-2026»-ը
Գրանցվել
Գրանցվել
Իսպանիան կբոյկոտի «Եվրատեսիլ-2026»-ը՝ Իսրայելի մասնակցության դեպքում
16 ՍԵՊ 2025 13:51
Իսպանիան կբոյկոտի «Եվրատեսիլ-2026»-ը՝ Իսրայելի մասնակցության դեպքում

Իսպանիան կբոյկոտի «Եվրատեսիլ-2026»-ը՝ Իսրայելի մասնակցության դեպքում

16 ՍԵՊ 2025 13:51
Իսպանիան դարձել է հինգերորդ հեռարձակողը, որը սպառնացել է բոյկոտել մրցույթը, եթե Իսրայելը մասնակցի։ Ավելի վաղ նման հայտարարություն են արել Նիդեռլանդները, Իռլանդիան, Սլովենիան և Իսլանդիան։
Այնուամենայնիվ, Իսպանիան առաջինն է մրցույթի, այսպես կոչված, «մեծ հնգյակի» երկրներից, որ նման հայտարարություն է անում։
«Մեծ հնգյակի» մեջ, բացի Իսպանիայից, մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։ Այս երկրներն ամենամեծ ֆինանսական ներդրումներն են կատարում «Եվրատեսիլ»-ում, և նրանց մասնակիցներն ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ փուլ։
Sky News-ը նշում է, որ Իսպանիայի և մյուս երկրների կոչերը՝ արգելել Իսրայելի մասնակցությունը մրցույթին, մեծ ճնշում է գործադրում Եվրոպական հեռարձակող միության վրա, որը կազմակերպում է մրցույթը։
Միությունը հայտնել է, որ Իսրայելի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, և որ «հաշվի են առնվել մի քանի հեռարձակողների բարձրացրած մտահոգությունները»։
RTVE-ն՝ Իսպանիայի պետական հեռարձակողը, իր որոշման մասին հայտնել է սեպտեմբերի 16-ին տնօրենների խորհրդի քվեարկությունից հետո՝ 10 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել