Էստոնիայի ներկայացուցիչը՝ Ռյուտեին. «Իսկ եթե ռուսական տանկով մտնե՞ն»
14 ՀՈԿ 2025 15:43

Էստոնիայի ներկայացուցիչը՝ Ռյուտեին. «Իսկ եթե ռուսական տանկով մտնե՞ն»
14 ՀՈԿ 2025 15:43
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Ռայմոնդ Կալյուլայդը սուր հարցադրում է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ կասկածի տակ դնելով ռուսական սահմանախախտումներին «համաչափ արձագանքելու» Դաշինքի քաղաքականությունը։
Հարցուպատասխանի ժամանակ, երբ Ռյուտեն համեմատում էր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների տնտեսությունները, Կալյուլայդը հայտարարել է, որ ռուսական կործանիչների ներխուժումն Էստոնիայի օդային տարածք պատահական չի եղել և առաջարկել է մի համեմատություն.
«Ենթադրենք, ռուսական տանկը մտնում է Նարվա քաղաք, և անձնակազմը մեզ հայտնում է, որ իրենք ցանկանում են այցելել տեղի «ՄաքԴրայվ» և որ իրենք սպառնալիք չեն ներկայացնում։ Այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք։ Մենք նաև պե՞տք է նրանց զգուշորեն ուղեկցենք մինչև ռուսական սահման»։
Այնուհետև նա ուղիղ հարց է տվել. «Ո՞րն է տարբերությունը մեր օդային տարածք ներխուժած ինքնաթիռի և սահմանը հատած տանկի կամ զինվորների խմբի միջև»։
Էստոնացի պատգամավորի այս հարցադրմանը ներկաներն արձագանքել են ծափահարություններով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել