Վարչապետը հերքում է հրաժարականի լուրերը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ճապոնիայի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
23 ՀՈՒԼ 2025 09:53
Ճապոնիայի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Ճապոնիայի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

23 ՀՈՒԼ 2025 09:53
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հերքել է ճապոնական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է հրաժարական տալ։
«Որոշ լրատվամիջոցներ հայտնել են այդ մասին, բայց ես երբեք նման հայտարարություններ չեմ արել։ Այդ հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը», - այս մասին նա ԶԼՄ-ներին հայտնել է իր կուսակցության երեք բարձրաստիճան անդամների հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Mainichi թերթը հայտնել էր, որ Իշիբան իր շրջապատին պատմել է օգոստոսի վերջին հրաժարական տալու ծրագրերի մասին։ Kyodo գործակալությունը, հղում անելով ԼԴԿ բարձրաստիճան ֆունկցիոներներին, հրաժարականն անվանել է անխուսափելի։ Yomiuri թերթը հայտնել է, որ Իշիբան անգամ հուլիսին կարող է հրաժարական տալ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել