Իրաքը պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերում մինչև 2026 թվականը
4 ՆՈՅ 2025 14:27

Իրաքը պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերում մինչև 2026 թվականը
4 ՆՈՅ 2025 14:27
Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը։ «Բաղդադը պարտավորվել է բոլոր զենքերը դնել պետական վերահսկողության տակ, սակայն այդ գործընթացը չի կարող ավարտվել, քանի դեռ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որին որոշ իրաքյան խմբավորումներ համարում են օկուպացիոն ուժ, մնում է երկրում», - հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին են Իրաքն ու ԱՄՆ-ը հանդես եկել այդ թեմայով հայտարարությամբ։ Միացյալ Նահանգների և Իրաքի կառավարությունները հայտարարել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի մասին։ Ինը ամիս տևած ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել Իրաքում կոալիցիայի ռազմական ներկայությունը փուլ առ փուլ դադարեցնելու և անվտանգության ոլորտում համագործակցության նոր՝ երկկողմ ձևաչափի անցնելու շուրջ։
Հայտարարության համաձայն՝ կոալիցիայի ռազմական առաքելությունն Իրաքում կավարտվի առաջիկա տասներկու ամիսների ընթացքում՝ որպես վերջնաժամկետ սահմանելով 2025 թվականի սեպտեմբերի վերջը։ Այս անցումային շրջանում կոալիցիայի դերը կփոխակերպվի՝ լայնածավալ ռազմական գործողություններից անցում կատարելով երկկողմ անվտանգային գործընկերությունների, որոնք ուղղված կլինեն իրաքյան ուժերին աջակցելուն և ԻՊ-ի նկատմամբ ճնշումը պահպանելուն։
Այս գործընթացի մշակմամբ և իրականացմամբ զբաղվել է ԱՄՆ-Իրաք բարձրագույն ռազմական հանձնաժողովը, որը գործել է «ջանասիրաբար և պրոֆեսիոնալ կերպով»։
Ընդ որում, նախանշվում էր, որ չնայած Իրաքում առաքելության ավարտին՝ կոալիցիան կշարունակի իր գործունեությունը Սիրիայում՝ ԻՊ-ի վերադարձի սպառնալիքը կանխելու նպատակով։
2024-ին արված հայտարարության մեջ նշվում է՝ կոալիցիայի ռազմական առաքելությունը, որը գործում է Սիրիայում Իրաքում տեղակայված հենակետից, կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերը՝ կախված տեղում տիրող իրավիճակից և կողմերի միջև խորհրդակցություններից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել