Իրանը ծնկի չի գա ագրեսորի առջև․ Փեզեշքիանի ելույթը ՄԱԿ-ում
24 ՍԵՊ 2025 14:54

Իրանը ծնկի չի գա ագրեսորի առջև․ Փեզեշքիանի ելույթը ՄԱԿ-ում
24 ՍԵՊ 2025 14:54
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել մի շարք ծրագրային հայտարարություններով՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումները միջուկային ծրագրի, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային հակամարտությունների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի ենթարկվի արտաքին ճնշումներին։
Իր ելույթի առանցքում Փեզեշքիանը կրկին կտրականապես հերքել է Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու ձգտումները։ «Իրանը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի ստեղծել միջուկային ռումբ։ Մենք երբեք միջուկային զենք չենք փնտրում։ Երբեք», - վստահեցրել է նա։
Այս համատեքստում նա անօրինական է որակել «Եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) որոշումը՝ վերականգնելու Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները։ Փեզեշքիանը հիշեցրել է, որ Իրանը երկար տարիներ հանդես է եկել զանգվածային ոչնչացման զենքից ազատ Մերձավոր Արևելք ստեղծելու օգտին։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Իրանի նախագահը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական դաշինքը։ Նա այն դիտարկել է որպես «Արևմտյան Ասիայի մահմեդական պետությունների համագործակցությամբ համապարփակ տարածաշրջանային անվտանգության համակարգի սկիզբ»՝ ուրվագծելով Իրանի տեսլականը տարածաշրջանային կայունության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, Փեզեշքիանը հույս է հայտնել, որ հակամարտությանը վերջ տալու ջանքերը կարող են հանգեցնել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և տևական համաձայնության»։
Իր խոսքը եզրափակելով՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև՝ ևս մեկ անգամ ընդգծելով արտաքին ճնշումներին դիմակայելու Թեհրանի հանձնառությունը։
Իր խոսքը եզրափակելով՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև՝ ևս մեկ անգամ ընդգծելով արտաքին ճնշումներին դիմակայելու Թեհրանի հանձնառությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել