Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների. Քամալ Խարազի
19 ՆՈՅ 2025 07:20

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների. Քամալ Խարազի
19 ՆՈՅ 2025 07:20
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք ընթանան լիովին հարգալից մթնոլորտում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։
Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման համար առաջին քայլը պետք է կատարի ամերիկյան կողմը։
«Նրանք պետք է առաջին քայլն անեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով: Դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա», - ընդգծել է Խարազին։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։
«Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար», - եզրափակել է պաշտոնյան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել