Իրանը և 5 երկիր ՄԱԳԱՏԷ-ին կոչ են անում դադարեցնել հարձակումները
16 ՍԵՊ 2025 06:45

Իրանը և 5 երկիր ՄԱԳԱՏԷ-ին կոչ են անում դադարեցնել հարձակումները
16 ՍԵՊ 2025 06:45
Իրանն ու էլի 5 երկիր ներկայացրել են միջուկային օբյեկտների վրա հարձակումները արգելող բանաձև։ Այդ մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պաշտոնյայի խոսքով, Իրանը, Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ, ՄԱԳԱՏԷ-ի 69-րդ նստաշրջանում ներկայացրել է միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելող բանաձևի նախագիծ:
«Ներկայացվել է «Բոլոր տեսակի հարձակումների և հարձակումների սպառնալիքների արգելքը Միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք ընդգրկված են գործակալության համապարփակ երաշխիքների համաձայնագրում" բանաձևի նախագիծ», - նշել է նա:
Փաստաթղթում ասվում է, որ բոլոր երկրները կարող են զարգացնել միջուկային էներգետիկան և պետք է զերծ մնան այլ երկրներում գտնվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներից:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել