Իրանի և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
23 ՕԳՍ 2025 07:25

Իրանի և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
23 ՕԳՍ 2025 07:25
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերականգնման վերաբերյալ։
Զրուզակիցներն անդրադարձել են նաև Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությանը վերաբերող թեմաների:
Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի երկարաձգման վերաբերյալ և ընդգծել, որ որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և նրա անդամների պարտականությունն է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել